Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ուղերձ է հղել հանրությանը
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարրի թեկնածու Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ուղերձ է հղել հանրությանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Կոչում մասնավորապես ասված է. «Իմ հայ ժողովուրդ,
Իմ ազգ, իշխող խամաճիկ կառավարությունը շարունակում է իր ոչ օրինական գործողությունները, արհամարհում է ժողվրդի օրինական պահանջը, այդ ամենը պարզ ու հասկանալի է մեզ բոլորիս համար: Ուստի ես հավատում եմ մեր ժողովրդին եւ վստահ եմ, որ իմ ազգի խոսքը եւ ձայնը պիտի իշխի եւ հաղթելու է արդարությունը:
Ես վստահ եմ, որ ժողովրդի ուժը անհաղթ է, մեզ ոչ մի խաբկանք կամ թերհաս գաղափարախոսություն չի կարող մոլորեցնել կամ ընկճել: Ոչ մի հիվանդ ուղեղ չի կարող խաբել հայ ժողովրդին կամ լռեցնել նրա արդարացի ձայնը եւ պահանջը:
Մենք պարտավորված ենք ու լծված ենք այն գործին, որ պետք է բուժել հիվանդ ուղեղը, մաքրենք տարիներ շարունակ կուտակված ու նստվածք տված կեղտը:
Հավատում եմ մեր ազգի գաղափարախոսությանը եւ վստահում եմ ձեզ ճիշտ այնպես, ինչպես դուք մեզ:
Հարգանքներով՝ Արայիկ Խանդոյան: 10.09.2016 թ.»: