«Գողությունը «գողանալ» բառը չէ». Գալուստ Սահակյան

Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պրիմիտիվ գողության մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը:

«Գողությունը «գողանալ» բառը չէ։ Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև, պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա համարեց՝ որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը, կամ ես, կամ դուք, գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։ Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ՝ սա գող է, և էդ գողին բռնում-տանում, բանտարկում են»,- ասաց Գ.Սահակյանը` նշելով, որ կառավարությունն ունի գործառույթներ, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որն էլ վարչապետը համարեց գողություն։  «Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»,- նշեց ԱԺ նախագահը։

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս