
«Ո՞նց էր շլյապայով տղայի անունը». Գալուստ Սահակյանը ռաբիսի երկրպագու է

«Մենք մշակութային կոթողներ ունենք, ավելի լավ է մեր ժողովուրդը դրանով ապրի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող և հասարակության քննադատությանն արժանացած «Ամենակարող երգիչ» նախագծին ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սպիտակցի Հայկոյի մասնակցությունն այդ նախագծին արգելելու մասին խոսակցություններին:
«Ինչ վերաբերում է ռաբիսին, ասեմ հետևյալը` դա Սովետի ժամանակ է ստեղծվել, որպեսզի որոշակի խավեր կարողանան այս երաժշտության տակ իրանց խնջույքը, թաղումը, մոտեցումը, ամեն ինչ ձևավորեն, և դրա հետևանքով բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել»,- ասաց Գ.Սահակյանը: Նա փորձեց հիշել Թաթա Սիմոնյանի անունը` «Ո՞նց էր շլյապայով տղայի անունը… Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս ա»:
Մանրամասները` տեսանյութում: