
Լևոն Ալթունյանը խոստովանեց, որ միլիոնատեր է

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից առաջ շտապում էր և պատասխանեց մեկ հարցի: Հարցին՝ նա միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությա՞ն շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության՝ Լևոն Ալթունյանը նշեց.
«Ես բժշկական պրակտիկայով զբաղվել եմ մոտ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիայով» է պայմանավորված՝ չնայած ես կարող էի հերքել միլիոնատիրոջ մասին լուրերը»:
Նա նշեց, որ եթե Մոսկվայի ցանկացած բնակիչ վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա. «Նույն դերում երևի ես եմ»: