
2017թ. ՏԻՄ ընտրությունների օրերը հայտնի են

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ սահմանեց 2017 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը:
«2017 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 12-ին, հունիսի 18-ին եւ նոյեմբերի 5-ին»,- ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հավելեց, որ սահմանված բոլոր օրերը կիրակի են: