
«Ինձ մի քիչ ժամանակ տվեք». Լևոն Ալթունյան

«Ես կասեի՝ եկեք 100 օրից հանդիպենք, բայց ես կասեմ՝ եկեք գոնե 30 օրից հանդիպենք»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները։
Նա նշեց, որ նախանշել է բարձրացնել արդյունավետությունը և որակը։ «Մենք ունենք գումար, որը հատկացված է առողջապահությանը։ Այդ գումարի սահմաններում ես պետք է այդ գումարների օգտագործման արդյունավետությունը բարձրացնեմ»,- ասաց նա։ Նորանշանակ նախարարն ասաց, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նախատեսված է շրջայց նախարարության ստորաբաժանումներում. «Ես ծանոթանում եմ, ինձ մի քիչ ժամանակ տվեք»։