Բաժիններ՝

Վթար՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «Mazda 323» մակնիշի 14 SL 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և կախվել դեպի ձորակը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ա. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930