Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբորը և Կարայանի աներորդուն հարկային պետ են նշանակել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։

Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետեւ գնաց Սեւանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ։

Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջեւանի հարկայինի պետ։ Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր։ Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930