Բաժիններ՝

Վթար՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. բեռնատարը կողաշրջվել է և ամբողջովին այրվել

Հունիսի 15-ին, ժամը 03:05-ին տեղեկություն է ստացվե, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվելեն ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի 35 CA 973 պետհամարանիշով բեռնատարը (վառելափայտով բարձած) և «Mitsubishi Pajero» մակնիշի 13 LU 041 պետհամարանիշով ավտոմեքենան, այնուհետև բեռնատարը կողաշրջվել է, բռնկվել և ամբողջովին այրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 04:23-ին:

Փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս