
Վթար Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին

Նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 NN 478 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 30 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Վ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: