
Մայրն առևանգել է 12-ամյա աղջկան. «Փաստինֆո»

Արմավիրի մարզում արտառոց դեպք է գրանցվել. 12-ամյա աղջկա մայրը, ով երկար տարիներ արտերկրում է գտնվել, օրեր առաջ հայտնվել է ու աևանգել աղջկան:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կինը տարիներ շարունակ բացակայել է երկրից և աղջկա խնամքը ստանձնել են հայրը և տատիկը, սակայն կինը հայտնվել է ու որոշել իր հետ տանել երեխային:
Միջոցներ են ձեռնարկվում կնոջն ու անչափահասին հայտնաբերելու ուղղությամբ: