Արտագաղթի ուղղությունը
2012-2015թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2015թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած ՀՀ քաղաքացիների մեկնման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016 զեկույցի տվյալները։
2012-2015թթ. 3 ամիս և ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2015թ.-ի դրությամբ, դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 11.9 %-ը գտնվել են ՀՀ տարածքում՝ ք.Երևանում, ՀՀ մարզերում, 13.0%-ը` ԼՂՀ-ում, իսկ 75.1%-ի գտնվել են այլ երկրներում, այդ թվում՝ գերակշիռ մեծամասնությունը եղել են Ռուսաստանի Դաշնությունում՝ 71.6%:
2012-2015թթ. 3 ամսից ավելի տևողությամբ արտաքին միգրացիոն գործընթացներում (առանց ներհանրապետական տեղաշարժերի) ներգրավված և 2015թ. դրությամբ դեռևս արտերկրներից չվերադարձած տ/տ անդամների շուրջ 56.4%-ի ՀՀ-ից բացակայելու տևողությունը կազմել է 4-12 ամիս, իսկ 43.6 %-ինը` մեկ տարի և ավելի:
Իսկ ի՞նչ պատճառներով են մեկնում մեր հայրենակիցները։ Ինչպես և կարելի էր սպասել, գլխավոր պատճառը աշխատանքն է. Հայաստան.2012-2015թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2015թ. դրությամբ դեռևս չվերադաձած անձանց 68.2%-ը մեկնել է աշխատելու։ Ընդ որում, ևս 2.8%-ը մեկնում են աշխատանք փնտրելու նպատակով։
3.5%-ը Հայաստանից հեռացել են ընտանեկան պատճառներով, 2.8%-ը՝ ուսման կամ վերապատրաստման նպատակներով։