Ըստ որոշ փորձագետների` Վրաստանում քաղաքական ապաստան ստանալը հետզհետե դժվարանում է, և դա կարող է պայմանավորված լինել քաղաքական միտումներով: Փորձագետները կարծում են, որ սա կարող է ավելի հեշտությամբ ազատվելու տարբերակ դառնալ Վրաստանում գտնվող և ժողովրդավարությանը աջակցող օտարերկրյա քաղաքացիներից:
Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվեց հայտնաբերել նաև գողացված ոսկեղենը՝ ողջ ծավալով։
«Տիտանիկ» նավի խորտակումից փրկված ուղևորներից մեկի նամակը աճուրդում վաճառվել է աստղաբաշխական գումարով, գրում է Guardian թերթը։
45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ, մասնավորապես, նշել է, որ տեղի է ունենում գաղափարախոսական կարևոր վերափոխում, որտեղ առանձնակի նշանակություն է ստանում սահմանը և սահմանապահը։
Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Ավան Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այցի հիմնական նպատակը՝ անհրաժեշտ տեղեկատվության և փորձանմուշների հավաքագրումն է, որը կիրականացվի առաջիկա օրերին:
Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել:
ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, և որ հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում տեղի ունեցած դեպքին:
Ucom-ը մասնակցեց Երևանում կայացած Career City Fest-ին՝ ներկայացնելով իր կորպորատիվ մշակույթը, արժեքները և կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների և աշխատանք փնտրողների համար:
Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, մաղթում ուժ, համբերություն և տոկունություն՝ կորստի ցավը հաղթահարելու համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրանի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Ստամբուլում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Երևան քաղաքում ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ուրեմն չգիտես, ճիշտ է դա, թե ոչ: Այդ դեպքում երկրորդ՝ բարության մաղով անցկացնեք: Որևէ լավ բա՞ն ես ուզում ընկերոջս մասին ասել:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2025թ. առաջին երկու ամսում Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվով առաջատարներն են Իրանն ու Ռուսաստանը։
Չնայած գործունեության նախորդ ոչ ամբողջական 7 տարիներին Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասցրել են հեղափոխական տեմպերով ավելացնել պետական պարտքը, այսօր էլ նրանք շարունակում են ակտիվությամբ պետության վրա նոր պարտքային պարտավորություններ կուտակել։
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 մլն 704 հազար 500 մարդ` 9900-ով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
Զինված կողոպուտի, բռնի կալանքի և հանցախմբին անդամակցելու համար երդվյալ ատենակալների առջև կկանգնեն 12 կասկածյալներ, որոնց գործողությունների զոհը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին մեդիաաստղ Քիմ Քարդաշյանն էր։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։
Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։