Նորայր Մինասյանը պատժել է դավաճան Վահան Մարտիրոսյանին. «նախկին սպա» օպերացիայի մանրամասները
Հայկական բանակի նախկին սպա Նորայր Մինասյանը հորդորում է հապշտապ եզրակացություներ չանել` հենվելով ադրբեջանական քարոզչության վրա: Խոսքն, այսպես կոչված, «նախկին սպա» ադրբեջանական օպերացիայի մասին է: Այս մասին Մինասյանը հայտարարել է«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Հայկական բանակի նախկին սպա Նորայր Մինասյանը ադրբեջանական haqqin.az-ի ձեռքով մեկ օրում դարձել է հայրենիքի դավաճան: Ի դեպ, իրական դավաճան, Բաքու տեղափոխված Վահան Մարտիրոսյանի ջանքով, լուր է տարածվել, թե իբր Մինասյանը ևս ցանկանում է գնալ Ադրբեջան: Կայքում տեղադրված էին Մինասյանի անձնագրի պատճենը, ընտանեկան լուսանկարներ, այնպես որ որևէ կասկած չէր մնում, որ սա հերթական դավաճանության դրսևորում է: Խնդրի առնչությամբ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ նախկին սպան բանակից հեռացվել է 2014թ-ին և մեկ տարուց ավելի է Հայաստ անում չէ:
«Ես ծառայել եմ հայրենիքին, կապ չունի ես հիմա գործող սպա եմ, թե ոչ: Սպան լինում է գործող ու պաշտոնաթող: Հապշտապ եզրակացություններ պետք չէ անել հենվելով ադրբեջանական քարոզչության վրա»,- նշել է Մինասյանը:
Այնուամենայնիվ, Մինասյանը մասամբ է հասել Վահան Մարտիրոսյանին պատժելու նպատակին: Մինասյանը, Սոչիում գտնվելով, կապ է հաստատել Վահան Մարտիրոսյանի հետ, գումար ստացել, փաստաթղթերը փոխանցել ու հավատացրել, թե գալիս է Բաքու: Գտնվելու վայրի լուսանկար է փոխանցել ու հավատացրել, որ ճանապարհին է` Վլադիկավկազում:
Մարտիրոսյանը Նորայրին ուղարկել է haqqin.az-ի համապատասխան նյութը և դրա մեկնաբանություններն ու գրել, որ վերջինս պետք է հասկացած լինի, որ այլ գնալու տեղ չունի, քան Ադրբեջանը, սակայն Նորայրը բարեհաջող Սոչիից վերադարձել է Երևան:
Նորայրն, այնուամենայնիվ, չի ցանկանում նշել, թե որքան գումար է Ադրբեջանը ծախսել «նախկին սպա» օպերացիայի վրա: