Բաժիններ՝

Հանրապետության որոշ ավոտճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Հրազդանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ – տեղ առկա է մերկասառույց:

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս