Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 12-ին, ժամը 00.55-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.-ն և 1996 թ. ծնված Սարգիս Հ.-ն:
Չբացահայտվող հանցագործություններ չկան:
«Ճիշտ ժամանակին բերել են զենքերը, շատ դժվար էր հասցնելը, որովհետև ճանապարհներն անընդհատ ռմբակոծվում էին, բայց մեր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արթուր Դարբինյանն ամեն ինչ կազմակերպել էր շատ բարձր մակարդակով, ու մենք զենք-զինամթերքի պակաս չենք ունեցել»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողությունների մի շարք դեպքեր, 4 անձի առաջադրվել է մեղադրանք:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:
Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Նրանք պահանջում են հանձնաժողովից պարզելու, թե արդյոք հարուցվե՞լ է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ (լուսանկարում):
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտմեբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ն սահմանվել է հերթապահություն:
«Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ինձ համար առնվազն տարօրինակ և զարմանալի է, որ մեր կառավարությունն ու Բնապահպանության նախարարությունն ուշադրություն չեն դարձնում միջազգային բնապահպանական մանիֆեստի դրույթներին, որը կարող է մեզ օգնել՝ այս խնդիրը լուծելու հարցում: Այս մանիֆեստին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չնայած նրան, որ մենք էլ ենք միացել Բեռլինի կոնվենցիային»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված լուսանկարներն ու տեղեկությունն այն մասին, թե իբր ոչնչացվել է հետախուզական թռիչքներ իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք, չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ:
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:
Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
Ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 20 անձ արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանցից որևէ մեկը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ չի ազատվել։
Այսօրվա քննարկումը գնում է գործնական կտրվածքով: Իհարկե, զորախմբավորման ստեղծումը` և 2000 թ.-ին, և այսօր, զարգացման հետագա քայլերն իրականացվում են ի շահ ՀՀ-ի, քանի որ ապահովումը բոլոր կտրվածքներով էլ որ վերցնենք, համեմատական վերցնենք, ՀՀ և ՌԴ կտրվածքով համեմատական` դեպի հավանական հակառակորդի, իհարկե, միացյալ ուժերն ավելի մեծ շանս ունեն:
Մեկ միլիոն 900.000-ի ոսկեղենի և «Վալտեր» ատրճանակի գողության հետքերով:
Այս մասին Ասրյանը ԱԺ-ում հայտարարեց` պատասխանելով 168.am-ի հարցին` հնարավո՞ր է առաջադրվի խորհրդարանական ընտրություններում: «Չեմ կարող ոչ մի հարցի պատասխանել»,- ասաց նա:
Հանրապետական զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց պահեստազորային համակարգի հետ կապված իրավական կարգավորումները:
Դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Ն. Մ.-ն նաև փետրվարի 20-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի Աստրախան քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
Որևիցե տեղեկատվություն չկա այն մասին, թե դեկտեմբերի 11-ին Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի Վոդաֆոն ֆուտբոլային մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կան հայեր և ՀՀ քաղաքացիներ:
«Մենք արդեն պետություն ունենք, մինչև ե՞րբ պետք է այս ջոկատները գործեն: Տղե՛րք, վեր կացեք, գնացեք… բայց մենք ունենք բանակ, մենք ունենք պետություն»,- այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանը:
Պահեստազորի վարժական հավաքներ անցկացվում են կառավարության որոշմամբ, պահեստազորայինը համարվում է զինծառայող, նրա համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում է զենք զինամթերք:
Փրկարարները 1937 թ. ծնված Ե. Թ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Լոռու մարզային քննչական վարչությունը բացահայտել է Վանաձորում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դանակահարությունը: