Իմ կյանքում ամեն օր է կարևոր. Խաչիկ Ասրյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը դեռ չի որոշել` մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին Ասրյանը ԱԺ-ում հայտարարեց` պատասխանելով 168.am-ի հարցին` հնարավո՞ր է առաջադրվի խորհրդարանական ընտրություններում:
«Չեմ կարող ոչ մի հարցի պատասխանել»,- ասաց նա:

Մեր հարցին, թե չի՞ քննարկվել այդ հարցը, Խ. Ասրյանը պատասխանեց` ոչ:
Նա հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել. «Այսօր` ոչ, որոշել եմ ոչ մի հարցի չպատասխանել: Առայժմ: Բայց շուտով բոլոր հարցերին կպատասխանեմ»:
Դիտարկմանը, թե ինչ-որ կարևոր բա՞ն է լինելու Ձեր կյանքում, Խ. Ասրյանը նշեց, թե իր կյանքում ամեն օր է կարևոր:

Տեսանյութեր

Լրահոս