Բաժիններ՝

Ձմեռն իր ողջ խստությամբ դեկտեմբերի 14-ին գալիս է Հայաստան. Գագիկ Սուրենյան. shamshyan.com

«Դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Դեկտեմբերի 14-ին այդ ցիկլոնին հյուսիս-արևմուտիքց կմիանան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի կուժեղանա: Այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Ձյան տեղումները հատկապես շատ առատ կլինեն Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, որտեղ ձյան շերտը այդ օրը կավելանա 25-35սմ-ով:»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս