«Մենք արդեն պետություն ունենք, մինչև ե՞րբ պետք է այս ջոկատները գործեն». Կառլոս Ղազարյանը` պահեստազորի մասին

«Մենք արդեն պետություն ունենք, մինչև ե՞րբ պետք է այս ջոկատները գործեն: Տղե՛րք, վեր կացեք, գնացեք… բայց մենք ունենք բանակ, մենք ունենք պետություն»,- այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանը:

Նա նաև հարցադրում արեց, թե ո՞ր մեքենաները կարող են հաշվառվել, արդյոք «Մերսեդեսն» ու «Ժիգուլի՞ն» էլ կարող են գրանցվել որպես զինվորական:

ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը պատասխանեց, որ ապրիլյան գործողությունների ժամանակ պահեստազորայինները մեծ ընդգրկվածություն են ունեցել, բայց ոչ մասնակցություն: «Ի՞նչ է, մենք չպե՞տք է դրան աջակցություն ցուցաբերենք և ուղղություն տանք»,- իր հերթին հարցադրում արեց գեներալ-մայորը:

Ըստ Քոչունցի` անձնական մեքենաների գրանցումը վերաբերում է բարձր անցողականությամբ և տարողունակությամբ մեքենաներին, դա չի վերաբերում փոքր մարդատար մեքենաներին:

Տեսանյութեր

Լրահոս