Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թ.Ալավերդյանին՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել Ա. Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» և Ա. Մ.-ի վարած նույն մակնիշի ավտոմեքենաները:
Ռուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են
Նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի կործանիչների եւ բանակային օդուժի օդաչուները մասնակցում են որոնողական-փրկարարական վարժանքներին:
ՀՀ կառավարությունը դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը:
Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանն իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչ այդ դա ամրագրված չէ՞ր: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Ոչ, ամրագրված չէր, ենթադրվում էր, իսկ հիմա մենք ամրագրել ենք դա»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 09:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղում՝ ոստիկանության պահեստների մոտակայքում, տեղի է ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց 5 պատճառ, թե ինչո՞ւ պետք է դեմ քվեարկել այս նախագծին:
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց անչափահասներին արգելված արատադրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբերյալ:
Նոյեմբերի 16-ին ժամը 01:00-ին Ստեփանակերտ քաղաքի ԱԻ բաժնի պետ – ԲՏՊ բաժանմունքի պետից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեում Է. Պ.-ին պատկանող բնակելի տան պատը վնասվել է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և նորմալ հունով ընթանում է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:
Նոյեմբերի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 57-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1999թ. ծնված Ա.Մ-ն, վարելով «Մերսեդես-Բենց Е-320» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառերին ու շրջվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընթացիկ տարում պանրի արտադրությունը նվազել է: Ըստ ԱՎԾ–ի՝ 2017 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 15054,8 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18,4%–ով: 2016 թվականին արտադրվել է 18451,7 տոննա:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 22:57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 34 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 13-ի «Իգլայի» գործով դատական նիստին մեղադրող դատախազը պահանջեց պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ամիսներ շարունակ ընթացող դատական նիստերի ընթացքում Սամվել Բաբայանի աջակիցներին դատարանում շատ հազվադեպ կարելի էր տեսնել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Կոշ գյուղում վթարի հետևանքով մահացած և վիրավորված անձանց տվյալները։