Երկու բնակարան ու մեկ հողամաս. Դիլիջանի քաղաքապետի դրամական միջոցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 775 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ Սանթրոսյանը նախորդ տարվա փետրվարին ավելի քան 2 հազար ձայնի առավելությամբ վերընտրվել էր Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում: Նա Դիլիջանի քաղաքագլխի պաշտոնն է զբաղեցնում արդեն 12 տարի՝ սկսած 2005 թ.-ից, իսկ մինչ այդ աշխատել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչությունում՝ պետի պաշտոնում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930