
Վթար Արցախում. կան վիրավորներ

Նոյեմբերի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 57-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1999թ. ծնված Ա.Մ-ն, վարելով «Մերսեդես-Բենց Е-320» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառերին ու շրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն քաղաքի բնակիչներ` 2000թ. ծնված Հ.Պ-ն, 1998թ. ծնված Հ.Պ-ն ու 1999թ. ծնված Տ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: