Լևոն Ալթունյանն իր՝ «ամենաանհաջող կադր» պիտակի մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ իրեն «կպցվող» պիտակներից։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ո՞րն էր պատճառը, որ Կարեն Կարապետյանի թիմի անդամները շատ սուր քննադատությունների չարժանացան՝ բացառությամբ Ձեզ, հասարակության կողմից Ձեզ վերագրվեց Կարեն Կարապետյանի «ամենաանհաջող կադր» պիտակը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես այդ պիտակների մասին չեմ լսել, որովհետև քիչ եմ հետաքրքրվում իմ մասին խոսացածով։ Ինչ վերաբերում է նրան, թե Կարեն Կարապետյանն ինչպես է վերաբերվում ինձ, կարծում եմ՝ կայուն և աշխատանքային»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։