Ու էլի պրիմիտիվ գողություն. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՏԿ նախարարությունը նոյեմբերի 24-28-ը դեպի Մոսկվա 1 բիզնես-դասի տոմս է ձեռք բերել 454.000 դրամով, այնինչ էկոնոմ դասի տոմսը 3-4 անգամ էժան է: Նշենք, որ պետական միջոցներով թանկ տոմս ձեռք բերելու իրավունք ունեն միայն ԱԽ անդամները։
Տրանսպորտի և կապի նախարարությունից չկարողացան մեզ պատասխանել, թե ով է եղել Մոսկվա թռչող պաշտոնյան, բայց ասացին, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այդ օրերին Բիշքեկում է եղել։ Այս դեպքում նշվում է, որ էկոնոմ դասի և բիզնես դասի տոմսերի արժեքի տարբերությունն ուղևորն իր միջոցներից պետք է վճարի։ Դժվար է ասել տվյալ պաշտոնյան իր միջոցների՞ց է վճարել, թե՞ նախարարության հաշվին պրիմիտիվ գողության է տեղի ունեցել: Նշենք նաև, որ էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը նույն կերպ կրկնելով իր գործընկերոջը՝ դեկտեմբերի 6-8-ը Մոսկվայի մեկ բիզնես դասի տոմսի համար վճարել է 450 հազար դրամ՝ նորից տոմսի արժեքի տարբերությունը ուղևորի սեփական միջոցներից գանձելու պայմանով:
Իսկ արդեն ՊԵԿ-ը առանց որևէ բարդույթների հետդարձով դեպի Մոսկվա 1 բիզնես դասի տոմսի համար վճարել է 466 000 դրամ: Այս դեպքում էլ ամենայն հավանականությամբ, բիզնես դասով թռչելու և շարքային ուղևորներից իրեն զատելու ցանկություն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։