Հրդեհ Վեդի քաղաքում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 06.14-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին, մարվել՝ 07.18-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 գմ):

Տեսանյութեր

Լրահոս