
Գոգհովիտցիները զայրացրել են Շիրակի թեմի առաջնորդին

Tsayg.am. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հերթական հովվապետական այցն է կատարել Գոգհովիտ համայնք: Գյուղը զրկված է հոգևոր սննդից, քանի որ չունի կանգուն եկեղեցի: Սուրբ Աստվածածինը, որը Գոգհովիտում կառուցվել է 1960-ականներին, այժմ կիսավեր վիճակում է գտնվում: Համայնքում եկեղեցական ծեսեր գրեթե չեն իրականացվում: Պսակադրությունն ու մկրտությունն այս համայնքի բնակիչները իրականացնում են Աշոցքի կամ Գյումրու եկեղեցիներում, որը դժգոհության տեղիք է տալիս: