Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 2013 թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սէֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները:
«Երթևեկության, տրանսպորտային սպասարկման հետ կապված ամեն ինչը ձախողված է: Ոչ ոք ոչինչ չի անում: Երթևեկությունը կարգավորելու համար ոչինչ չի իրականացվում: Ամեն անգամ ձյունը գալուց՝ նույն իրավիճակի առաջ ենք կանգնում: Անընդհատ լսում ենք, որ կաթվածահար է եղել երթևեկությունը: Չեմ հասկանում՝« Սանիտեկը» եկել է փող լվալո՞ւ, ինչքա՞ն կարող ենք էս գաղափարախոսությամբ առաջ գնալ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային:
Փետրվարի 14-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին կտրամադրվեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և հագուստ:
Պոլսահայ համայնքում շարունակվում է քննարկվել Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականը և դրան հաջորդած պոռթկումը:
Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ: Նաև «Հովակիմ 1461» հիմնադրամի անդամ է, թեպետ դրա նախագահությունից ևս հրաժարվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վերջերս մեկնարկած համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» (Safe kid) ծրագիրը, ինչը պետք է նպաստի էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխաների եւ ծնողների՝ համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանն ու էլեկտրոնային միջավայրի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Ի դեպ, փաստենք նաև նախականխման դեպքերի մասին ևս, երբ քրեակատարողական ծառայողների աչալրջության արդյունքում կանխվել են պաշտպանների կողմից քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի (այդ թվում` բջջային հեռախոսներ, թմրանյութեր և այլն) ապօրինի ներթափանցման մի շարք փորձեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Սևանի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Տոմսերի գնորդները երեխաներն էին՝ դպրոցականները: «Երեխան պետք է մանկուց սովորի բարեգործություն անել և զգա, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց առաջին տիկինը:
«Ես Ադրբեջանում մահվան ճիրաններից եմ փախել: Նորից այնտեղ վերադառնալն ինձ համար մահ է: Իսկ Հայաստան գալու առումով ես չեմ սխալվել»,- ասաց նա:
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 14-ին այցելել են ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին:
Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 24-ամյա Գոռ Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 35 AV 740 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Հակոբյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 DQ 241 համարանիշի ավտոմեքենաները։
Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Փետրվարի 15-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն աշխատանքից կազատվեն:
Արտառոց դեպք Ջաջուռում: Բաղդասարյանների արտաքնոցում մոտ 8 ամսական երեխայի դի է հայտնաբերվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:
Երեկ առավոտյան Ազատանում հրազենային վնասվածք է ստացել համայնքի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար կարող են մտնել օդանավակայանում գործող «Հայփոստ»-ի գրասենյակ, դիմում ներկայացնել կամ ստանալ պատրաստված փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող, հերոս Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն է: Գրիգորը սովորել է Երեւանի թիվ 127 դպրոցում, որտեղ նրան դասավանդած ուսուցիչները կարոտով են հիշում դասարանի համեստ ու լուսավոր աշակերտներից մեկին: