Բաժիններ՝

«Այսօր Լապշինի ֆեյսբուքյան էջը վերականգնվելու է»

Տեղեկատվության և անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ քիչ առաջ է խոսել Ալեքսանդր Լապշինի կնոջ հետ։

«Իրենք դեռևս չեն հասկանում՝ Ադրբեջանի քննիչների, Դատախազության  գործունեությունն ինչպես է գնալու։ Դեռևս Լապշինի փաստաբաններն իրեն չեն տեսել, և իրենք ուղղակի ուզում են հասկանալ՝ ի՞նչ ընթացք կունենա գործը, և դրա համար ուղղակի հետևում են ընդհանուր պրոցեսին»,- նշեց Տ. Քոչարյանը։

Տ. Քոչարյանը նշեց, որ Ա. Լապշինի փաստաբանների մեջ կան և՛ հայեր, և՛ այլազգիներ. «Դեռևս գնում է քննչական գործողություն Լապշինի հետ, երբ ինչ-որ բաց ինֆորմացիա կլինի, իրենք կտեղադրեն։ Այսօրվանից իր ֆեյսբուքյան էջը վերականգնվելու է, և արդեն այնտեղ ինֆորմացիան գնալու է, որովհետև որոշակի ժամանակահատվածով արգելափակել էր Լապշինի ծանոթը, քանի որ, ըստ իր խոսքերի, փորձեր էին կատարվում կոտրել այդ էջը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728