Բաժիններ՝

«Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերվել է վրացի երիտասարդի դի, ում ընկերը մեղադրել էր սեռական բնույթի ոտնձգության մեջ. pastinfo.am

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում երիտասարդի դի է հայտնաբերվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 23-ամյա երիտասարդի դաստակները վնասված են եղել, և երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած: Արյան հետքեր են հայտնաբերվել նաև սանհանգույցում: Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է, երիտասարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ վրացի:
ՔԿ-ից նաև տեղեկացրեցին, որ քննություն է տարվում՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեր տեղեկություններով՝ մահացած երիտասարդի դեմ օրերս բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս