Բաժիններ՝

Այլազգի երիտասարդի ինքնասպան լինելու պատճառը գիտի 2 անձ. Նա գրություն է թողել այդ մասին. մանրամասներ

«Անի Պլազա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում այլազգի երիտասարդի դիակի հայտնաբերման դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Կայքի տեղեկություններով՝ նշված սենյակում հայտնաբերվել է երիտասարդի կողմից թողնված մի գրություն, որն ուղղված է եղել 2 անձի: Գրության մեջ երիտասարդը հայտնել է, որ այդ անձինք կարող են հայտնել, թե ինչու՞ է ինքը դիմել նման քայլի:

Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը:

Նախնական տվյալներով՝ երիտասարդի ինքնասպանության վարկածը կարծես թե հիմնավորվում է, թերևս այդ մասին են վկայում նրա դաստակներին արված բազմաթիվ վնասվածքները, ինչը և դարձել է մահվան պատճառ:

ՔԿ-ից հայտնեցին, որ հյուրանոցային համալիրում տեղադրված տեսակցիկների ուսումնասիրմամբ պարզվել է, որ նշված սենյակ երիտասարդի մուտք գործելուց հետո այլ անձ մուտք չի գործել:

Բայց այդ, հաստատվեց նաև մեր այն տեղեկությունը, որ սենյակում գրություն է հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երիտասարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ վրացի:

Կայքի տեղեկություններով՝ մահացած երիտասարդի դեմ օրերս բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու և դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս