
Սարուխան գյուղի սարերում կորած երիտասարդը գտնվել է. հայտնի է նրա ինքնությունը

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում կորած քաղաքացին գտնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը 1981 թ. ծնված Ա. Ե.-ին գտել են տեղի բնակիչները: