
Սերժ Սարգսյանը ծանոթացավ Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացված աշխատանքներին

Գյումրի կատարած այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացավ Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացված աշխատանքներին:
Գյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված պատմական ﬕջուկի՝ «Կումայրի» արգելոցի Ռուսթավելի և Շիրազի փողոցների վերականգման առաջին փուլն ընթացքի ﬔջ է: Նշենք, որ ներկայումս իրականացվում են Սայաթ-Նովա փողոցը Շիրակացու փողոցին կապող Ռուսթավելի փողոցի հիﬓանորոգման աշխատանքները: Փողոցի վերականգնման հիﬓական մասն արդեն ավարտված է:
Ինչպես տեղեկացնում է «Արﬔնպրես»-ը , փողոցը ոչ ﬕայն հիﬓանորոգվում է, այլ նաև փողոցով անցնող բոլոր կոմունիկացիոն համակարգերը՝ էլեկտրասյուներն ու գազի խողովակները վերգետնյայից դարձել են ստորգետնյա:
Ռուսթավելի փողոցը գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում: Փողոցի երկարությունը կազմում է 740 ﬔտր լայնությունը՝ 11.5 ﬔտր: Իրականացվել են փողոցի ծածկի վերին շերտի բետոնային աշխատանքեր և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ, աղբամաններ և ծաղկամաններ:
Արﬔնուհի Մխոյան