Բաժիններ՝

Կրետե կղզում կայացել է Ուղղափառ ու Արևելեան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի ﬕացյալ ընկերության հանդիպումը

Կրետե կղզում կայացել է Ուղղափառ ու Արևելեան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի ﬕացյալ ընկերության հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագորթյան ﬔջ նշված է. «19-էն 21 Սեպտեմբեր 2017-ին, Յունաստանի Կրետէ կղզիին մէջ տեղի ունեցաւ Ուղղափառ ու Արեւելեան Ուղղափառ ու եւ Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան ﬓայուն յանձնախումբին հանդիպումը։ Սոյն ժողովին Աﬔնայն Հայոց Կաթողիկոսութենէն մասնակցեցաւ Գերշ. Տ. Եզնիկ Արք. Պետրոսեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն՝ Գերշ. Տ. Կոﬕտաս Արք. Օհանեանը։

Խօսք առնելով Կոﬕտաս Սրբազանը ժողովականներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ողջոյնները, եւ շեշտեց Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան եւ Ուղղափառ ու Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու համագործակցութեան կարեւորութիւնը։

Ապա, երեք օրերու վրայ տարածուած ժողովական աշխատանքները կեդրոնացան Աստուածաշունչի թարգմանութեան ու տարածման կարելիութիւններուն վրայ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031