Աբովյանում 18-ամյա վարորդը Nissan-ով 3-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Վարդան Կարապետյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ ՎՏԲ բանկի հարևանությամբ, իր վարած Nissan Tiida մակնիշի 90 ZX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 3-ամյա Նիկա Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ատոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։