Բաժիններ՝

Ավտովթար Ծաղկաձորում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 02:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ոստիկանության մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի 33 TS 699 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Է. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսով չափ կախվել դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս