«Քաղաքը մերն է». Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ

Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մատինյանն այսօր Վանաձորում կազմակերպված «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին, ասաց, որ, եթե համամիտ չեն իրենց ընդունած որոշումների հետ, թող մասնակցեն նիստերին և դեմ քվեարկեն դրանց։

««Լուսավոր Հայաստանն» էլ է միշտ ասել, ես էլ եմ համամիտ, որ քաղաքում կան ուռճացված հաստիքներ։ Ուռճացված հաստիքների կրճատումներ ենք անում, ասում եք՝ մարդկանց կրճատեցիք, չենք անում, ասում եք՝ ուռճացված հաստիքներ են. ո՞նց անենք։ Անելն էլ եք քննադատում, չանելն էլ եք քննադատում»,- ասաց Մատինյանը։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանն ասաց, որ կրճատումներն անհասկանալի են.  «Եթե նախկինում ունեինք Տարոն թաղամաս, Բազում թաղամաս, ապա ներկայումս քաղաքը տեղավորվում է կանգառուկես տարածքում՝ քաղաքի կենտրոնում։ Քաղաքի ծայրամասերում, որտեղ մարդիկ անապահով են, գոնե մեկական գրադարանավար չցանկացաք պահել»։

Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ Գայանե Քալանթարյանը նախ նշեց, «Քաղաքը մերն է»։ Այնուհետև ասաց, որ, եթե դեմ էին, թող մասնակցեին նիստերին։

 

Տեսանյութեր

Լրահոս