«Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից 180 հազարից ավելի քաղաքացիների միջոցներն ավելացել են շուրջ 32%-ով»

Կուտակային կենսաթոշակային համակարգում ներկայումս մասնակցում է 180 հազարից ավելի քաղաքացի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ամփոփելով գործունեության 1 տարին:

«Աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող անձանց հաշվին մասնավոր հատվածում համակարգի մասնակիցներն ավելի շատ են, քան պետական հատվածում»,- ասաց Ա.Ասատրյանը:

Ըստ նրա` մոտ 80 մլրդ դրամ է կառավարվում կուտակային հիմնադրամների կողմից, և անհատների միջոցներն ավելացել են շուրջ 32%-ով: Նախարարը կարևորեց քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հաշիվների կառավարմանը:

Ա.Ասատրյանի խոսքով` պարտադիր կուտակայինի ներդրման հարցերը Սահմանադրական դատարանում քննարկվելուց հետո հնարավորություն տրվեց քաղաքացիներին՝ զգալու արդյունավետությունը և կենսաթոշակի մասին մտածելու:

Կարդացեք նաև

«Կենսաթոշակային ռեֆորմների իրականացումն աշխարհում ամենադժվարիններից մեկն է»,- նկատեց Ա.Ասատրյանը` հավելելով, որ խնդիր կա քննարկելու համակարգի արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս