Բաժիններ՝

«Թե ինչու է իմ անունը շոշափվում` դժվարանում եմ ասել». Վահան Մարտիրոսյան

Նախարար Վահան Մարտիրոսյանը չի պատրաստվում գնել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աճուրդի հանված շենքը: Լրագրողների հետ զրույցում նախարարն անձամբ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե ինքը և վարչապետը պատրաստվում են գնել աճուրդի հանված նախարարության շենքը:

«Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք, նորից եմ կրկնում, նման բան չկա: Դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Թե ինչու է իմ անունը շոշափվում` դժվարանում եմ ասել»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ հայտարարված աճուրդին մասնակիցներ չեն եղել: «Մամուլում նշվում է, որ դա միտումնավոր է արվում, որ աճուրդից աճուրդ գինը նվազեցվի, ասեմ, որ նման բան չկա, նույն գնով ներկայացվում է»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի որոշմամբ օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին հանվեց աճուրդի: Աճուրդի մեկնարկային գինը սահմանված է՝ 13 223 400 652 ՀՀ դրամ: Սեպտեմբերի 19-ին աճուրդին մասնակցող չի եղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս