Բաժիններ՝

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասի դեպքերից տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի հետևանքով տուժածների թվում հայերի և ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լաս Վեգասի հյուրանոցներից ﬔկում հանցագործը կրակ է բացել 32-րդ հարկում գտնվող համարից: Վկայակոչելով Լաս Վեգասի հերթապահ ծառայություններից ստացված վերջին տվյալները՝ քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն հայտնել է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, տուժել են ավելի քան 400-ը:

Դեպքերի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031