Բաժիններ՝

Ոստիկանները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում անկանոն կրակոցներ արձակած անձին. տուժածներ չկան

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Անհայտ անձը ներխուժել է «Արմենիա» բժշկական կենտրոն և անկանոն կրակոցներ արձակել: Ոստիկանության աշխատակիցները անմիջապես վնասազերծել են նրան: Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին մամուլում տարածված լուրերը, որ կրակոցների պահին փախուստի է դիմել հիվանդանոցում բուժօգնություն ստացող կալանավորը, որին կանխել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցնները: Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս պահին հետաքննություն է ընթանում և ավել ոչինչ ասել չեն կարող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031