Կրթության և դաստիարակության հիմքերը պետք է լիարժեք դրվեն. Կարեն Կարապետյան։
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Մ.-ին:
Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում:
Երեկ երեկոյան Հայաստան են ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 30-ին, ժամը 00:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ կողմից տաքսի ավտոմեքենայով իր գալուց հետո տաքսու ուղեվարձը չվճարելու պատճառով բարկացել է նրա վրա, որից հետո կինը գումար խնդրելու համար բջջային հեռախոսով խոսել է նրա քրոջ ամուսնու հետ և խոսելով դուրս եկել տանից:
Նա եկամուտները գոյացել են ՀՀ նախագահի աշխատակազմից և Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձերից՝ համապատասխանաբար՝ մոտ 11.4 մլն և 2.2 մլն դրամ, և նույն կառույցներից ստացած գործուղման օրապահիկներից՝ 1.3 մլն և 752 հազար դրամ։
Այս քրեական գործը քննում էր դատավոր Կարեն Մարդանյանը, սակայն փետրվարի 28-ի հրամանագրով՝ նա նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Նշենք, որ Վաչե Մարգարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավոր է նշանակվել մարտի 10-ին։
Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի միջոցառումների շրջանակներում լեհահայ համայնքի ներկայացուցիչները մարտի 29-ին հյուրընկալվել են Լեհաստանի Նախագահի նստավայրում` Բելվեդերում:
ՀՀ գլխավոր դատախազությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին առաջարկել է փոխանցել իր հայտարարած՝ ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպքի մասին տեղեկատվությունը։
Այսօր մահվան ելքով վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները մարտի 26-ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը: Նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածում օդանավակայանները նոր միջազգային չվերթներ կսպասարկեն Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից և Թուրքիայից:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա.Ենոքյանը, ներկա գտնվելով վիճաբանությանը, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մայր և որդի Հակոբյաններին անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել, ինչպես նաև չի հաղորդել համապատասխան մարմիններին:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց է միակողմանի:
ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։
«Մեկը վատ վերաբերմունքի հետ կապված խախտումն է՝ կոնվենցիայի 3-րդ հոդված։ Մենք պնդում էինք, հիմա էլ պնդում ենք, որ վերաբերմունքը, որ դրսևորվում է պարոն Շիրխանյանի նկատմամբ, հակասում է կոնվենցիայի 3-րդ հոդվածին, և խնդրել էինք ճանաչել, որ կալանավորումն ապօրինի է եղել։ Դրանից հետո միջնորդել ենք, որ գործը քննվի առաջնահերթության կարգով. դա դատարանի 41-րդ կանոնն է։ Այդ միջնորդությունը բավարարվել է, ինչը շատ մեծ բացառություն է»։
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատասխանել է օրեր առաջ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրապարակած հայտարարությանը:
Մարտի 29-ին, ժամը 12:43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 5-րդ դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչի կողմից պապի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը:
Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։
Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:
«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։