Բաժիններ՝

Խանդի հողի վրա՝ ծեծելով սպանել է կնոջը, թևատակերից բռնելով՝ քաշել, թողել ավտոճանապարհի խոտերի վրա ու հեռացել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 36-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջ սպանության մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Ինչում է նա մեղադրվել

36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ կողմից տաքսի ավտոմեքենայով իր գալուց հետո տաքսու ուղեվարձը չվճարելու պատճառով բարկացել է նրա վրա, որից հետո կինը գումար խնդրելու համար բջջային հեռախոսով խոսել է նրա քրոջ ամուսնու հետ և խոսելով դուրս եկել տանից: Շուրջ 2 ժամ սպասելուց հետո, տեսնելով, որ կինը չի վերադարձել, իսկ հեռախոսը դարձել է անհասանելի, տաքսի ավտոմեքենայի վարորդին ճանապարհել է և սկսել փնտրել կնոջը:

Ըստ մեղադրանքի՝ գիշերը կնոջը նկատելով փողոցում հեռախոսով խոսելիս և կասկածելով իրեն դավաճանելու մեջ՝ շուրջ 2-3 կմ հետևել է նրան: Ժամը 01:00-ի սահմաններում հասել է կնոջը և խանդի հողի վրա, ապօրինաբար վերջինիս դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ գանգի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի, աջ վերին վերջույթի բութ, համակցված տրավմայի ձևով պատճառել մարմնական վնասվածքներ, որից զարգացած տրավմատիկ հեմոռագիկ շոկի հետևանքով կնոջը պատճառել է մահ:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում դատական քննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց:

Նախաքննության ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունքներ է տվել, որ դեպքի օրը կինը զանգահարել է իրեն և հայտնել, որ գալիս է իր մոտ: Պատահական տաքսիով հասել է իր շենքի բակ, որից հետո ինքն առաջարկել է նրան վճարել տաքսու ուղեվարձը: Կինը պատասխանել է, որ գումար չունի, ինչից հետո ինքը խիստ բարկացել է նրա վրա, ու երեքով բարձրացել են իր տուն: Ինքը գումար խնդրելու համար իր հեռախոսով զանգահարել է իր քրոջ ամուսնուն, սակայն վերջինս հայտնել է, որ գումար չունի, և առաջարկել է հեռախոսը տրամադրել տաքսու վարորդին:

Տաքսու վարորդը վերջինս հետ խոսելիս՝ հայտնել է, որ գումարն իրեն շտապ պետք է, որից հետո հեռախոսը փոխանցել է կնոջը: Դրանից հետո կինը գումար խնդրելու համար բջջային հեռախոսով խոսել է նրա հետ և խոսելով դուրս եկել տանից: Ինքը տանը մնացած հեռախոսով զանգահարել է նրան, սակայն վերջինս չի պատասխանել, կամ հեռախոսը եղել է անհասանելի: Շուրջ երկու ժամ սպասելուց հետո, տեսնելով, որ կինը չի վերադարձել, իսկ հեռախոսը դարձել է անհասանելի, տաքսի ավտոմեքենայի վարորդին ճանապարհել է և սկսել փնտրել կնոջը:

Ըստ դատական ակտի՝ տղամարդը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ կնոջը նկատել է փողոցում հեռախոսով խոսելիս և կասկածելով իրեն դավաճանելու մեջ, շուրջ 2-3 կմ հետևել է նրան: Ժամը 01:00-ի սահմաններում հասել է նրան և խանդի հողի վրա՝ բռունցքով հարվածել նրա միջհոնքային հատվածին, ինչի հետևանքով վերջինս ծնկել է, այնուհետև ձեռքով հարվածել է նրա այտին, ինչի հետևանքով նա մեջքով ընկել է գետնին: Դրանից հետո սկսել է ոտքերով հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին, որից հետո տեսնելով, որ նա անշարժացել է, նրա թևատակերից բռնելով՝ քաշել է շուրջ 30 մետր, թողել ավտոճանապարհի աջ մասում գտնվող խոտերի վրա ու հեռացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս