Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, բաց քվեարկության, վստահված անձանց և լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46%-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը։
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերը բացվել են ապրիլի 2-ի առավոտյան ժամը 8-ին, եւ ժամը 15-ի դրությամբ ընտրություններն ընթանում են բոլոր ընտրատեղամասերում:
Շիրակի պետական համալսարանում տեղակայված 31/02 տեղամասում էլ մի շարք խախտումներ են արձանագրվել:
«Հենց նոր վերադարձա Եռաբլուրից. ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդ ծնողներն իրենց բալիկների թաթիկները բռնած այսօր եկել էին Եռաբլուր, հավանաբար երեխաներին պատմում էին մեր հերոսների մասին, բալիկները ծաղիկների էին խոնարհում ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմներին, հարցեր էին տալիս, ծնողներից շատերը լռում էին…»:
Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվ. թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասի` «Իրավունքի եվրոպա» միավորումը ներկայացնող դիտորդը, նկատել է ընտրախախտում, որը հանձնաժողովի անդամները չեն ցանկանւոմ արձանագրել:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես քաղաքական գործիչ չեմ, ես իմ գնահատականները տալիս եմ՝ որպես մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մայր՝ բարոյական դաշտում։ Ես գտնում եմ, որ կատեգորիկ սխալ էր։ Ինչո՞ւ են այդպես արել. այդ հարցը պետք է նրանց ուղղել»,- ասաց նա։
azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ:
34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
Հակոբ Բեգլարյանի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակիցը. «Ազատություն»:
«Ո՞նց է, խո խախտումներ չկա՞ն: Նորմալ է, չէ՞, էսքան կանտրոլից հետո»,-Գյումրու 32´37 ընտրատեղամասում քվեարկելուց հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսպես դիմեց դիտորդներին՝ հետաքրքրվելով, թե ընտրախախտումներ նկատել են:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ մատուցվեց մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հոգու խաղաղության համար։ Արարողությունը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի տնօրինությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2ի ժամը 13:00ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
Ինտերակտիվ քարտեզի վրա տարբեր գույներով նշված են ընտրախախումները՝ ըստ տեսակների։
Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
«Թող Աստված օրհնի». Գարեգին Բ-ն՝ ընտրությունների մասին:
Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասում գրանցված 1897 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել են 440-ը:
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում ժամը 12:00-ի դրությամբ գտնվող ԵԱՀԿ դիտորդները ընտրական գործընթացը դրական են գնահատում:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է ընտրախախտումների ահազանգերի կայք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: