Արարատի մարզում վրաերթի են ենթարկվել Հայանիստի դպրոցի տնօրենն ու հետիոտնը. 2-ն էլ տեղում մահացել են

Այսօր մահվան ելքով վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում:

ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FS 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ գյուղի խաչմերուկում՝ Հայանիստի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչներ, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին և 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական, ավտոմեքենան թողել դեպքի վայրում և դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Հ. Իսպիրյանը Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031