Բաժիններ՝

Էջմիածնում 31-ամյա վարորդը բախվել է ՃՈ մեքենային, ոստիկանության կապիտանը հոսպիտալացվել է. shamshyan.com

Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 14 շենքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Պետրոսյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 FՍ 840 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող, ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արման Զախարյանի վարած Toyota Corolla մակնիշի 282 II 02 ծառայողական ավտոմեքենայի հետնամասին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Հարվածի արդյունքում ճանապարհային ոստիկանի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել ծառը, այնուհետև հարվածել բետոնե արգելապատնեշին: Ա. Զախարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: 

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս