Բաժիններ՝

«Եթե պետք եղավ, պետք է քանդենք ու վերականգնենք Երևան քաղաքի արտաքին տեսքը». Ալեն Սիմոնյան

«Երևանի կենտրոնով տեղաշարժվում են այն մարդիկ, որոնց մեծ մասը միջին խավ են ներկայացնում, և այդ մարդիկ գնում են հիմնարկներ՝ այդպես պպզած, կուզիկացած և այլն, այդ վիճակը պետք է վերջացվի, առաջին հերթին դրանով մենք պետք է զբաղվենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքով ավագանու անդամ առաջադրված անդամ Ալեն Սիմոնյանը:

Ա. Սիմոնյանը կարևորեց տրանսպորտի խնդիրը, որը կա Երևանում. «Ճիշտ կառավարման պարագայում ոչ միայն մեկ, այլև մի քանի կայան կարելի է ավելացնել: Եթե պետական պաշտոնյաներն ամենահարուստն են ՀՀ-ում, ուրեմն՝ այդ գումարը կա: Պետք է վերացնել կոռուպցիան, գումարները ճիշտ բաշխել, ու նոր մետրոկայան կկառուցվի»:

Ա. Սիմոնյանը՝ որպես երևանցի, պահանջում է, որ բանավեճ տեղի ունենա քաղաքապետի թեկնածուների միջև. «Եթե Տարոն Մարգարյանը հարգում է երևանցիներին, պետք է ներկայացնի իր ծրագրերը, այն նախագծերը, որ ինքը պատրաստվում է անել, որպեսզ մենք չհայտնվենք այն իրավիճակում, որում հայտնվեցինք մի քանի տարի առաջ, երբ ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, և տրանսպորտի գինը թանկացավ: Ես չեմ բացառում, որ այս պարագայում, եթե Տարոն Մարգարյանն ընտրվի, տրանսպորտի գինը դառնալու է 200 դրամ»:

Նրա խոսքով՝ պետք է վերանայվեն բոլոր այն թույլտվությունները և հնարավորությունները, որոնք այս կամ այն անձանց տրվել են. «Այսինքն՝ մենք ունենք Երևանում բազմաթիվ անճոռնի  շինություններ, և ոչ միայն՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում կառուցված, դրանով շատ ավելի հայտնի էր Երվանդ Զախարյանը:

Կարդացեք նաև

Ես՝ որպես Երևանում մեծացած տղա, շատ ծանր եմ տանում այդ հին շենքերի քանդելը: Տարին մի շենք են քանդում՝ ասելով՝ սարայ է, մյուսը սարքում են «Երևան Սիթի», և այլն: Մենք հստակ գործողություններ ենք անելու այդ ուղղությամբ:  Մենք պետք է վերացնենք այդ այլանդակությունները, ասեմ ավելին, քանդենք, պետք է ուղղենք այն սխալները, որոնք արվել են, փոխհատուցենք մարդուն ու մաքրենք: Եթե պետք եղավ, պետք է քանդենք ու վերականգնենք Երևան քաղաքի արտաքին տեսքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս