
«Ելք»-ը շարունակում է քարոզարշավն ավտոտնակների տանիքների վրա, այս անգամ Նոր Նորքում

«Ելք» դաշինքն ապրիլի 25-ին իր քարոզարշավը սկսեց Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկից: Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և ավագանու անդամների թեկնածուները շրջեցին հարակից փողոցներով և հորդորեցին ընտրել իրենց դաշինքին: Փաշինյանի խոսքով` «Ելք» դաշինքի գրանցած հաջողությունը տեղից շարժեց դրական փոփոխությունների անիվը:
«Մենք գալու ենք նոր ուժ, նոր թափ, նոր բովանդակություն հաղորդելու փոփոխությունների գործընթացին»,- ասաց Փաշինյանը:
Դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավն իրականացրել են ավտոտնակների տանիքների վրա։