
Ադրբեջանական կողմի կրակոցները վնաս չեն հասցրել գյուղին, կրակել են այգիների վրա. Բաղանիսի գյուղապետ. tert.am

Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ, սակայն այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝շեշտելով, որ գյուղը վնասներ չունի։
«Կրակել են բաղանիսամերձ այգիների վրա, այլ ոչ թե գյուղի։ Հիմա երջանիկ պատահականություն է, ինչ է` գյուղին վնասներ չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,– ասաց Սահակյանը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։