
Արմեն Ամիրյանը՝ Ռուզաննա Խաչատրյանին, փոխնախարարի պաշտոնում նշանակելու լուրերի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոչ միայն չի քննարկել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի թեկնածությունը մշակույթի փոխնախարարի պաշտոնում, այլև՝ չի էլ ուզում քննարկել:
Երեկ «Փաստի» հարցին, թե հնարավո՞ր է ինքը նման առաջարկությամբ հանդես եկել է, կամ իրեն է առաջարկվել Սեյրան Օհանյանի կնոջ թեկնածությունը մշակույթի փոխնախարարի պաշտոնում, ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման թեմա: Չկա նման բան, արհեստածին թեմա է, արհեստական, նման թեմա չկա, ես չեմ առաջարկել, որևէ մեկը ինձ չի առաջարկել, չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան»:
Նշենք, որ մամուլը գրել էր, որ «մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: