Բաժիններ՝

Ադրբեջանցիները գնդակոծել են միջպետական ավտոճանապարհը. Aravot.am

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին, որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչեւայժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Ժամը 18:20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է: Վարորդները միջպետական ճանապարհի սահմանամերձ, վտանգավոր հատվածը անցնում են մեծ արագությամբ, որպեսզի ադրբեջանական գնդակների թիրախ չդառնան: Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ Բաղանիսի սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բաղանիսցիներ Անուշ Ավագյանի եւ նրա որդի Մհեր Ավագյանի վրա: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս